Երեւանի «Միկա» մարզադահլիճում նոյեմբերի 14-ին անցկացվել է սպորտային պարերի բաց մրցաշար, որի կազմակերպիչն է «Կրիստալ» պարային անսամբլը:
7-16 տարեկան եւ մեծահասակների մրցման մասնակիցները հանդես եկան լատինամերիկյան եւ եվրոպական պարերով: Նրանք պարեցին սամբա, ռումբա, չա-չա-չա եւ ջայֆ:
«Կրիստալ» անսամբլի գեղարվեստական ղեկավար Ժորա Մխիթարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զույցում հայտնեց, որ մրցույթին մասնակցում են պարողներ Երեւանից ու Հայաստանի 4 մարզերից:
«Ունեինք նաեւ հյուրեր Վրաստանից եւ Արցախից: Ներկա էին պարային ակումբների մոտ 20 ղեկավարներ, ժյուրիի 15 անդամներ, այդ թվում՝ միջազգային մրցավարներ Վրաստանից եւ Ուկրաինայից: Մասնակիցները փորձում են ցուցադրել իրենց լավագույն որակները»,- նշեց Ժորա Մխիթարյանը:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am Sport
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի