00:25  +04,  15 նոյեմբերի, 2015

Սպորտային պարերի մրցաշար Երեւանում. Սամբա, ռումբա, չա-չա-չա, ջայֆ (ֆոտոշարք)

Երեւանի «Միկա» մարզադահլիճում նոյեմբերի 14-ին անցկացվել է սպորտային պարերի բաց մրցաշար, որի կազմակերպիչն է «Կրիստալ» պարային անսամբլը:

7-16 տարեկան եւ մեծահասակների մրցման մասնակիցները հանդես եկան լատինամերիկյան եւ եվրոպական պարերով: Նրանք պարեցին սամբա, ռումբա, չա-չա-չա եւ ջայֆ:

«Կրիստալ» անսամբլի գեղարվեստական ղեկավար Ժորա Մխիթարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զույցում հայտնեց, որ մրցույթին մասնակցում են պարողներ Երեւանից ու Հայաստանի 4 մարզերից:

«Ունեինք նաեւ հյուրեր Վրաստանից եւ Արցախից: Ներկա էին պարային ակումբների մոտ 20 ղեկավարներ, ժյուրիի 15 անդամներ, այդ թվում՝ միջազգային մրցավարներ Վրաստանից եւ Ուկրաինայից: Մասնակիցները փորձում են ցուցադրել իրենց լավագույն որակները»,- նշեց Ժորա Մխիթարյանը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ