14:38  +04,  14 նոյեմբերի, 2015

Տիգրան Կիրակոսյանն՝ աշխարհի փոխչեմպիոն

Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում մեկնարկած սամբոյի աշխարհի 40-րդ հոբելյանական առաջնությունում Հայաստանը նվաճել է մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ:

Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը 52 քաշային կարգում հասել է եզրափակիչ եւ մինչեւ վերջին րոպեն հաղթում էր 2 միավորով, ապա պահումով կորցրեց 4 միավոր, բայց վերջին վայրկյանին կարողացավ գցում կատարել, որը սակայն, մրցավարները չհաշվեցին, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 4:2 հաշվով հաղթել է ղազախ մարզիկը:

Տեսանյութում երեւում է, որ մրցամարտի վերջին վայրկյաններին հնարքը կատարվել է մինչեւ գոտեմարտի ավարտը:

Մրցումների առաջին օրը բրոնզե մեդալ է նվաճել նաեւ 57 կգ քաշային կարգում հանդես եկող զինծառայող-մարզիկ, ստեփանակերտցի Էռնեստ Հայրապետյանը:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի մարզիկներից ասպարեզ կմտնի Մաքսիմ Մանուկյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ