14:38 14 նոյեմբերի, 2015Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում մեկնարկած սամբոյի աշխարհի 40-րդ հոբելյանական առաջնությունում Հայաստանը նվաճել է մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ:
Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը 52 քաշային կարգում հասել է եզրափակիչ եւ մինչեւ վերջին րոպեն հաղթում էր 2 միավորով, ապա պահումով կորցրեց 4 միավոր, բայց վերջին վայրկյանին կարողացավ գցում կատարել, որը սակայն, մրցավարները չհաշվեցին, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 4:2 հաշվով հաղթել է ղազախ մարզիկը:
Տեսանյութում երեւում է, որ մրցամարտի վերջին վայրկյաններին հնարքը կատարվել է մինչեւ գոտեմարտի ավարտը:
Մրցումների առաջին օրը բրոնզե մեդալ է նվաճել նաեւ 57 կգ քաշային կարգում հանդես եկող զինծառայող-մարզիկ, ստեփանակերտցի Էռնեստ Հայրապետյանը:
Նոյեմբերի 14-ին Հայաստանի մարզիկներից ասպարեզ կմտնի Մաքսիմ Մանուկյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.