21:09  ,  13 նոյեմբերի, 2015

Մարգարիտա Գասպարյանը չի կարողացել ավարտին հասցնել հանդիպումը

Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում ընթացող թենիսի կանանց մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը դուրս է մնացել պայքարից՝ չկարողանալով ավարտին հասցնել հանդիպումը:

Քառորդ եզրափակիչում Գասպարյանի մրցակիցն իտալացի Ֆրանչեսկա Սկյավոնեն էր, որն առաջին սեթում հաղթել է 7:6 (7:5) հաշվով: Դրանից հետո Գասպարյանը վնասվածքի պատճառով չի շարունակել մրցախաղը: Լիմոժի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 115 հազար դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով