18:38  ,  12 նոյեմբերի, 2015

«Մանչեսթեր Սիթիի» նախկին դարպասապահը մահացել է 32 տարեկանում

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի», «Սանդերլենդի», «Տոտենհեմի», «Վեստ Բրոմվիչի», «Լեսթեր Սիթիի» եւ Հունգարիայի հավաքականի նախկին դարպասապահ Մարտոն Ֆյուլյոպը մահացել է քաղցկեղից, հաղորդում է հունգարական ՄՏԿ-ի կայքը։ Ֆյուլյոպը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ այդ ակումբում։

Ֆուտբոլիստը 32 տարեկան էր։ Նրա վերջին ակումբը Կիպրոսի «Աստերասն» էր։ 2013-ին Ֆյուլյոպի մոտ ախտորոշվել էր ուսի հյուսվածքների քաղցկեղային ուռուցք, որը հեռացվել էր։ Դրանից հետո նա հայտարարել էր ֆուտբոլային կարիերան վերսկսելու մտադրության մասին, սակայն այդպես էլ խաղադաշտ այլեւս դուրս չեկավ։ Հունգարիայի հավաքականում Ֆյուլյոպն անցկացրել է 24 հանդիպում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news