19:18  ,  11 նոյեմբերի, 2015

Լիմոժ. Մարգարիտա Գասպարյանը քառորդ եզրափակիչում է

Մարգարիտա Գասպարյանը դուրս է եկել Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում ընթացող թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Ռուսաստանցի մարզուհին հաղթել է ուկրաինացի Մարինա Զանեվսկայային։ 1 ժամ 22 րոպե տեւած հանդիպումն ավարտվել է 6։2, 6։4 հաշվով։

Մարգարիտա Գասպարյանի հաջորդ մրցակիցը կլինի իտալացի Ֆրանչեսկա Սկյավոնեի եւ լյուքսեմբուրգցի Մենդի Մինելայի դիմակայության հաղթողը։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 115 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով