18:04  ,  20 հունիսի, 2012

Արշավինը հարկավոր չէ «Արսենալին»

Ռուսաստանի հավաքականի ավագ Անդրեյ Արշավինը պետք չէ Լոնդոնի «Արսենալին» եւ մոտակա ժամանակները տրանսֆերի կհանվի, տեղեկացնում է «Իզվեստիան»` հղում անելով իր աղբյուրներին:

Պարզ է, որ Արշավինը «Արսենալին» պետք չէ: Եվրոպայի առաջնությունում իր մրցելույթներով Անդրեյը, ցավոք, ցույց տվեց, որ դժվար թե կարողանա բարձր մակարդակով հանդես գալ: Սակայն ցանկանում եմ ասել, որ «Արսենալը» Արշավինին բաց չի թողնի 10 մլն եվրոյից պակաս գումարով, այդ թիմում կարողանում են փող հաշվել եւ վաստակել դրանք: Առանց այդ էլ Արսեն Վենգերի մոտ  տաղանդավոր սերունդ է աճում` ի դեմս Օքսլեյդ - Չեմբեռլենի, Ուիլշերի եւ Ռեմսիի, այնպես որ ամենաբարձր աշխատավարձով լեգիոները` այն էլ պահեստայինների նստարանին նստող, ֆրանսիացի մարզչին հարկավոր չէ»,- Արշավինի նախկին գործակալ Դենիս Լախտերի խոսքն է մեջբերում պարբերականը:

Լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը Արշավինի ապագայի վերաբերյալ որեւէ կոնկրետ բան հրաժարվել են ասել:

Հաղորդվում է, խաղացողով հետաքրքված են թուրքական ակումբները, ինչպես նաեւ Քաթարի «Ալ-Սադը», որտեղ հանդես է գալիս լեգենդար Ռաուլը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով