21:26  ,  10 նոյեմբերի, 2015

ԱՄՆ-ում դատարանն արգելել է պատանի ֆուտբոլիստներին խաղալ գլխով

ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտնել է, որ մինչեւ 10 տարեկան ֆուտբոլիստներին արգելվում է մարզումների եւ պաշտոնական հանդիպումների ժամանակ խաղալ գլխով, իսկ 11-13 տարեկաններին թույլատրվում է գլխով հարվածներ կատարել միայն հանդիպումների ժամանակ: Համապատասխան որոշումն ընդունել է դատարանը:

Պատանեկան ֆուտբոլի նախկին խաղացողների եւ երեխաների ծնողների բողոքներից հետո սկսված դատավարությունը տեւել է 15 ամիս: Նրանք անհանգստացած են պատանեկան ֆուտբոլում գլխի հարվածների հետեւանքով առաջացած վնասվածքներով: 2010 թվականին ավելի քան 50 հազար պատանի ամերիկացի ֆուտբոլիստներ ստացել են գլխուղեղի ցնցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում