16:51  ,  4 նոյեմբերի, 2015

Հայաստանի Գավաթ. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Փյունիկը» զրկվեց տիտղոսը պաշտպանելու հնարավորությունից: Քառորդ եզրափակիչում Սարգիս Հովսեփյանի գլխավորած թիմը չհաղթահարեց «Գանձասար-Կապանի» արգելքը: Կապանում կայացած պատասխան խաղում դարպասի գրավում չգրանցվեց: Առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 1:3 հաշվով:

Կիսաեզրափակիչ դուրս եկավ նաեւ Երեւանի «Միկան», որը պատասխան խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ: Առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:

«Միկան» ու «Գանձասար-Կապանը» կհանդիպեն կիսաեզրափակիչում: 

Կիսաեզրափակիչի մյուս ուղեգրերի համար նոյեմբերի 25-ին կայանալիք պատասխան հանդիպումներում կմրցեն «Արարատն» ու «Ալաշկերտը» (առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել է «Ալաշկերտը») եւ «Բանանցն» ու «Ուլիսը» (առաջին խաղում 3:0 հաշվով ուժեղ էր «Բանանցը»):

Հայաստանի Գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Գանձասար-Կապան» - «Փյունիկ»՝ 0:0 (առաջին հանդիպում՝ 3:1)

«Շիրակ» - «Միկա»՝ 0:1 (առաջին հանդիպում՝ 1:1)

Արթուր Գրիգորյան, 2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում