16:51 4 նոյեմբերի, 2015Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Փյունիկը» զրկվեց տիտղոսը պաշտպանելու հնարավորությունից: Քառորդ եզրափակիչում Սարգիս Հովսեփյանի գլխավորած թիմը չհաղթահարեց «Գանձասար-Կապանի» արգելքը: Կապանում կայացած պատասխան խաղում դարպասի գրավում չգրանցվեց: Առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 1:3 հաշվով:
Կիսաեզրափակիչ դուրս եկավ նաեւ Երեւանի «Միկան», որը պատասխան խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ: Առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:
«Միկան» ու «Գանձասար-Կապանը» կհանդիպեն կիսաեզրափակիչում:
Կիսաեզրափակիչի մյուս ուղեգրերի համար նոյեմբերի 25-ին կայանալիք պատասխան հանդիպումներում կմրցեն «Արարատն» ու «Ալաշկերտը» (առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել է «Ալաշկերտը») եւ «Բանանցն» ու «Ուլիսը» (առաջին խաղում 3:0 հաշվով ուժեղ էր «Բանանցը»):
Հայաստանի Գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Գանձասար-Կապան» - «Փյունիկ»՝ 0:0 (առաջին հանդիպում՝ 3:1)
«Շիրակ» - «Միկա»՝ 0:1 (առաջին հանդիպում՝ 1:1)
Արթուր Գրիգորյան, 2
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.