16:40  ,  20 հոկտեմբերի, 2015

«Գաբալայի» կիսապաշտպան. Պետք է այնպես անենք, որ Հենրիխ Մխիթարյանը գոլ չխփի Բաքվում

Ադրբեջանական «Գաբալայի» կիսապաշտպան Սամիր Զարգարովը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Եվրոպայի լիգայի երրորդ տուրի տնային խաղից առաջ խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մեր թիմի բոլոր ֆուտբոլիստները՝ թե՛ տեղացիները, թե՛ լեգեոնականները, պետք է այնպես անեն, որ Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ չդառնա: Մենք պետք է նրան թույլ չտանք գոլ խփել Բաքվում»,- ադրբեջանցի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Azerisport.com-ը:

«Գաբալա» - «Բորուսիա» խաղը կկայանա հոկտեմբերի 22-ին Բաքվում: Ավելի վաղ Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հայտնել էր, որ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մեկնի Բաքու, քանի որ ադրբեջանական կողմը դժվարություններ ունի անվտանգությունն ապահովելու հարցում: «Գաբալայի» փոխնախագահ Ֆարիզ Նադժանովն էլ անհիմն էր որակել այդ հայտարարությունը՝ նշելով, որ իրենք ստեղծում են անվտանգության առավելագույն պայմաններ: 

Նշենք, որ «Գաբալայի» բոլոր առաջատար խաղացողները լեգեոնականներ են: Օրինակ՝ «Կրասնոդարի» դեմ Եվրոպայի լիգայի երկրորդ տուրի խաղում արդբեջանական ակումբի մեկնարկային կազմում կար ընդամենը մեկ ադրբեջանցի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով