«Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում «Լոկոմոտիվից» կրած տնային պարտությունից հետո անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին, որը մոսկովյան դերբիում փոխարինման դուրս եկավ 56-րդ րոպեին եւ բավական հաջող մտավ խաղի մեջ` դառնալով նաեւ գոլային փոխանցման հեղինակ:
«Շատ դժգոհ եմ արդյունքից: Կար լավագույն եռյակում հայտնվելու հնարավորություն: Այժմ մեդալների համար պայքարելը շատ բարդ է: Իհարկե, մարզիչը չկռահեց մեկնարկային կազմի հարցում: Պրոմեսը չէր կարող անցկացնել ամբողջ խաղը: Անհասկանալի է, թե ինչու մեկնարկային րոպեներից չէր խաղում Արաս Օզբիլիսը, որը թարմացնում է խաղը, բայց այնքան էլ դուր չի գալիս մարզիչին»,- Ֆեդունի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Արաս Օզբիլիսը դեռ ոչ մի խաղ չի անցկացրել Դմիտրի Ալենիչեւի գլխավորած թիմի մեկնարկային կազմում: «Լոկոմոտիվի» դեմ խաղում նա փոխարինել էր Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին, որը վնասվածքի պատճառով չէր կարողացել շարունակել հանդիպումը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի 
13:11 , 5 նոյեմբերի 
12:04 , 5 նոյեմբերի