Լեոնիդ Ֆեդուն. Արաս Օզբիլիսը դուր չի գալիս Դմիտրի Ալենիչեւին

17:30   18 հոկտեմբերի, 2015

«Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում «Լոկոմոտիվից» կրած տնային պարտությունից հետո անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին, որը մոսկովյան դերբիում փոխարինման դուրս եկավ 56-րդ րոպեին եւ բավական հաջող մտավ խաղի մեջ` դառնալով նաեւ գոլային փոխանցման հեղինակ:

«Շատ դժգոհ եմ արդյունքից: Կար լավագույն եռյակում հայտնվելու հնարավորություն: Այժմ մեդալների համար պայքարելը շատ բարդ է: Իհարկե, մարզիչը չկռահեց մեկնարկային կազմի հարցում: Պրոմեսը չէր կարող անցկացնել ամբողջ խաղը: Անհասկանալի է, թե ինչու մեկնարկային րոպեներից չէր խաղում Արաս Օզբիլիսը, որը թարմացնում է խաղը, բայց այնքան էլ դուր չի գալիս մարզիչին»,- Ֆեդունի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Արաս Օզբիլիսը դեռ ոչ մի խաղ չի անցկացրել Դմիտրի Ալենիչեւի գլխավորած թիմի մեկնարկային կազմում: «Լոկոմոտիվի» դեմ խաղում նա փոխարինել էր Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին, որը վնասվածքի պատճառով չէր կարողացել շարունակել հանդիպումը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.