17:46  ,  14 հոկտեմբերի, 2015

Լեւոն Ասատրյանը հաղթեց թուրք մրցակցին եւ հռչակվեց վետերանների աշխարհի չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Ասատրյանը նվաճել է Աթենքում մեկնարկած ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնության ոսկե մեդալը։

Ազատ ոճի 76 կգ քաշայինների B դիվիզիոնի եզրափակիչում հայ ըմբիշը գոտեմարտել է Թուրքիայի ներկայացուցիչ Մելեկ Աբդուլմուտալիպի հետ եւ առավելության է հասել 2։1 հաշվով։

Քառորդ եզրափակիչում Լեւոն Ասատրյանը պարտության է մատնել Թուրքիայի եւս մեկ ներկայացուցիչ Էրտան Ույսալին՝ 11։4։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում