19:54  ,  4 մարտի, 2012

Մխիթարյանի գոլը հաղթանակ չպարգեւեց «Շախտյորին»

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրում երկրի գործող չեմպիոն Դոնեցկի «Շախտյորը» սեփական խաղադաշտում չկարողացավ առավելության հասնել «Դնեպրի» նկատմամբ:

Ամբողջ հանդիպման ընթացքում «Շախտյորը» բացահայտ առավելություն ուներ, սակայն խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:

«Հանքափորների» միակ գնդակը 40-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում գոլը «Շախտյորի» համար 1700-րդն էր պաշտոնական հանդիպումներում: Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Հանդիպումից առաջ Հենրիխին հանձնվեց «Շախտյորի» 2011 թ. դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: 

Ուկրաինայի առաջնություն. 21-րդ տուր

«Շախտյոր» - «Դնեպր»՝ 1:1

Մխիթարյան, 40 – Սրնա, 29 (ինքնագոլ)           

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում