19:54 4 մարտի, 2012Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրում երկրի գործող չեմպիոն Դոնեցկի «Շախտյորը» սեփական խաղադաշտում չկարողացավ առավելության հասնել «Դնեպրի» նկատմամբ:
Ամբողջ հանդիպման ընթացքում «Շախտյորը» բացահայտ առավելություն ուներ, սակայն խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:
«Հանքափորների» միակ գնդակը 40-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում գոլը «Շախտյորի» համար 1700-րդն էր պաշտոնական հանդիպումներում: Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Հանդիպումից առաջ Հենրիխին հանձնվեց «Շախտյորի» 2011 թ. դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
Ուկրաինայի առաջնություն. 21-րդ տուր
«Շախտյոր» - «Դնեպր»՝ 1:1
Մխիթարյան, 40 – Սրնա, 29 (ինքնագոլ)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.