Երեւանում Հանրապետության հրապարակից մեկնարկեց առաջին միջազգային կիսամարաթոնը (21 կմ), որին մասնակցում է նաեւ ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը: Մեկնարկի են դուրս եկել նաեւ նրա երկու եղբայրները:
«Ես միշտ պատրաստ եմ այսպիսի միջոցառումների: Կարեւորն այն է, որ երեխաների, երիտասարդների հետ այսօր մասնակցում եմ այս մարաթոնին: Շատ կարեւոր է գալ ասյտեղ, վազել: Շատ հաճելի է, որ երթեւեկություն չկա»,- Յուրի Ջորկաեֆի խոսքը փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
Յուրի Ջորկաեֆը վազել է երեխաների հետ: Կիսամարաթոնը կազմակերպվել է կառավարության պետական ծրագրով՝ սպորտի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, ՀԱՕԿ-ի եւ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Միջոցառման պաշտոնական կազմակերպիչը «Ռանարմ» ընկերությունն է:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի