Ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը ժամանել է Հայաստան, որտեղ հոկտեմբերի 3-ին մասնակցելու է Երեւանում կայանալիք միջազգային կիսամարաթոնին:
Ֆրանսահայ ֆուտբոլիստին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը, ում հրավերով է նա ժամանել Երեւան: Ջորկայեֆը նշել է, որ առաջին բանը, որ պետք է անի Հայաստանում, դա խորոված ուտելն է:
Հիշեցնենք, որ Երեւանում Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը մասնակցելու է նաեւ բարեգործական ֆուտբոլային խաղի, որում հոկտեմբերի 2-ին «Փյունիկ» ակումբի մարզադաշտում (ժամը 17:30-ին) հանդիպելու են ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի եւ Հայաստանի լրագրողների հավաքականները: Յուրի Ջորկաեֆը հանդես է գալու ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի թիմի կազմում, իսկ լրագրողների թիմում խաղալու է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի