Ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի մասնակցությամբ «Փյունիկ» ակումբի մարզադաշտում հոկտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ին, տեղի կունենա ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի եւ Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականների բարեգործական հանդիպումը: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի թիմի կազմում հանդես կգա Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը, իսկ լրագրողների թիմում՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը:
Բարեգործական հանդիպման ամբողջ հասույթը կտրամադրվի սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի եւ Գավառ քաղաքի մանկատան սաների համար մարզական հանդերձանքի ձեռքբերմանը: Մուտքն ազատ է։ Հանդիպման ավարտին ցանկացողները հնարավորություն կունենան ստանալ Յուրի Ջորկաեֆի ինքնագիրը:
Հիշեցնենք, որ ֆրանսահայ ֆուտբոլիստը Հայաստան է ժամանելու Երեւանում հոկտեմբերի 3-ին կայանալիք միջազգային կիսամարաթոնին մասնակցելու համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի