Յուրի Ջորկաեֆը ժամանել է Հայաստան

22:51   30 սեպտեմբերի, 2015

Ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը ժամանել է Հայաստան, որտեղ հոկտեմբերի 3-ին մասնակցելու է Երեւանում կայանալիք միջազգային կիսամարաթոնին

Ֆրանսահայ ֆուտբոլիստին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը, ում հրավերով է նա ժամանել Երեւան: Ջորկայեֆը նշել է, որ առաջին բանը, որ պետք է անի Հայաստանում, դա խորոված ուտելն է: 

Հիշեցնենք, որ Երեւանում Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը մասնակցելու է նաեւ բարեգործական ֆուտբոլային խաղի, որում հոկտեմբերի 2-ին «Փյունիկ» ակումբի մարզադաշտում (ժամը 17:30-ին) հանդիպելու են ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի եւ Հայաստանի լրագրողների հավաքականները: Յուրի Ջորկաեֆը հանդես է գալու ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի թիմի կազմում, իսկ լրագրողների թիմում խաղալու է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.