16:42  ,  23 սեպտեմբերի, 2015

ՈւԵՖԱ-ն ու Սլովակիան ծաղրել են Ադրբեջանին (ֆոտո)

Ֆուտզալի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆի Սլովակիա - Ադրբեջան հանդիպման հավատարմագրման վկայականների եւ ծրագրի պաշտոնական գրքույկի վրա տեղադրված է եղել ադրբեջանցի ֆուտբոլիստի ծաղրանկար, ինչը զայրացրել է ադրբեջանական կողմին, հաղորդում է haqqin.az-ը։ Ծաղրանկարի պատրաստումն ու տեղադրումը համաձայնեցված չի եղել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ԱՖՖ) հետ։

ԱՖՖ-ն բողոք է ներկայացրել Սլովակիայի ֆուտզալի ֆեդերացիային եւ ՈւԵՖԱ-ին։ Սեպտեմբերի 22-ին կայացած հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ Առաջին խաղում 3։1 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ Ադրբեջանի հավաքականը նվաճել է եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ Եզրափակիչ մրցաշարը կանցկացվի Ադրբեջանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում