23:48  ,  22 սեպտեմբերի, 2015

Ռոբերտ Լեւանդովսկու անհավանական պենտա-տրիկը հաղթանակ բերեց «Բավարիային»

Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» կամային հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ՝ 5:1:

Ընթացքում Խոսեպ Գվարդիոլայի թիմը պարտվում էր 0:1 հաշվով, սակայն վնասվածքից հետո խաղադաշտ վերադարձած Ռոբերտ Լեւանդովսկին 9 րոպեում (51-ից 60-րդ) խփեց 5 գնդակ: Լեհ հարձակվողը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսի մեկնարկում:

«Բավարիան» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 5 տուրից հետո 15 միավոր ունեցող Դորտմունդի «Բորուսիան» «Հոֆենհայմի» հետ արտագնա հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 23-ին: «Վոլֆսբուրգը» 11 միավորով երրորդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Բավարիա» - «Վոլֆսբուրգ»՝ 5:1

Ռոբերտ Լեւանդովսկի, 51, 52, 55, 57, 60 – Դանիել Կալիջիուրի, 26

«Դարմշադտ» - «Վերդեր»՝ 2:1

Սանդրո Վագներ, 31, 11մ, 84 - Արոն Յոհանսոն, 19

«Հերտա» - «Քյոլն»՝ 2:0

Վեդադ Իբիշեւիչ, 43, 90+4

«Ինգոլշտադտ» - «Համբուրգ»՝ 0:1

Միխայել Գրեգորիչ, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով