10:53  ,  22 սեպտեմբերի, 2015

Էտո'Օ-ն արժանացել է Golden Foot մրցանակին

Թուրքական «Անթալյասպորի» եւ Կամերունի հավաքականի հարձակվող Սամուել Էտո'Օ-ն ստացել է Golden Foot մրցանակը, որը շնորհվում է ֆուտբոլում բարձր նվաճումների հասած 29 տարեկանից բարձր գործող եւ նախկին ֆուտբոլիստների: Մոնակոյում կայացած միջոցառմանը նման պատվի են արժանացել նաեւ ռուս Ռինատ Դասաեւը, ֆրանսիացի Դավիդ Տրեզեգեն, ռումինացի Գեորգե Հաջին ու արգենտինացի Դանիել Պասարելան, գրում է MontecarloNews.it-ը:

Հիշեցնենք, որ կարիերայի ընթացքում Էտո'Օ-ն խաղացել է «Ռեալի», «Բարսելոնայի», «Ինտերի», «Չելսիի» եւ «Էվերտոնի» պես ակումբներում: Նա կատալոնական ակումբի հետ 2 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր (2006, 2009), մեկ անգամ էլ նման հաջողության հասել է «Ինտերի» կազմում (2010):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում