Մոսկվայի «Սպարտակի» նախկին պաշտպան Սերգեյ Գորլուկովիչը խոսել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի մասին:
«Կուբանի» դեմ խաղում ինձ դուր եկավ Օզբիլիսի նպատակասլացությունը դեպի դարպասը, այն կիրքը, որով նա մտավ խաղի մեջ: Երեւում էր, որ մարդը կարոտել է լուրջ խաղային պրակտիկան ակումբում: Նա արագացումներ էր անում, բացվում էր եւ հարվածներ կատարում, սակայն խաղի ընթացքը փոխելու համար Արասի ջանքերը բավական չեղան: Բացի այդ, նա հայտնվեց խաղի վերջնամասում: Դա մոսկովյան ակումբի 3 փոխարինումներից միակն էր, որն ուժեղացրեց նրանց խաղը:
Ընդհանուր առմամբ, Յուրա Մովսիսյանն ավելի գոլ խփող ու արագ հարձակվող է, քան Զե Լուիշը: Յուրան սիրում է խաղալ խաղից դուրս վիճակին մոտ, իսկ դա կօգներ «Կուբանի» դեմ խաղում: Մովսիսյանը կարող է «կրակել» ցանկացած դիրքից եւ հաջող է գործում տարածության վրա: Սակայն այդ ամենն այն ժամանակ է, երբ նա առողջ է եւ լավ մարզավիճակում»,- Գորլուկովիչի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում «Սպարտակը» Կրասնոդարում 0:3 հաշվով պարտվել էր «Կուբանին», որը տարել էր առաջին հաղթանակը: Վնասվածքից վերականգնվող Յուրա Մովսիսյանը չէր հայտավորվել խաղին, իսկ Արաս Օզբիլիսը «Սպարտակի» կազմում փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին՝ 4 րոպե անց ստանալով դեղին քարտ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի
18:29 , 30 սեպտեմբերի