00:33  ,  22 սեպտեմբերի, 2015

«Մենք բոլորս Պիկե ենք». «Բարսելոնայի» ֆանատներն աջակցել են ֆուտբոլիստին (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» ֆանատները «Լեւանտեի» դեմ Պրիմերայի չորրորդ տուրի խաղում աջակցել են Իսպանիայի հավաքականի պաշտպան Խերարդ Պիկեին, որը որակազրկման պատճառով բաց թողեց հանդիպումը, գրում է Sport.es-ը:

Կատալոնացի երկրպագուները «Նոու Կամպ» ստադիոնի տրիբունաներում ցուցարել են «Մենք բոլորս Պիկե ենք» գրությամբ պաստառ, ինչպես «Սպարտակ» ֆիլմի հայտնի դրվագում:

Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլասերները վերջերս սկսել էին սուլել Պիկեին, քանի որ ֆուտբոլիստը կողմ է արտահայտվել Կատալոնիայի անկախությանը եւ բազմիցս վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Մադրիդի եւ «Ռեալի» հասցեին: Նրա պատճառով Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Անգլիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումը Մադրիդից տեղափոխել էր Ալիկանտե քաղաք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում