00:33 22 սեպտեմբերի, 2015Կատալոնական «Բարսելոնայի» ֆանատները «Լեւանտեի» դեմ Պրիմերայի չորրորդ տուրի խաղում աջակցել են Իսպանիայի հավաքականի պաշտպան Խերարդ Պիկեին, որը որակազրկման պատճառով բաց թողեց հանդիպումը, գրում է Sport.es-ը:
Կատալոնացի երկրպագուները «Նոու Կամպ» ստադիոնի տրիբունաներում ցուցարել են «Մենք բոլորս Պիկե ենք» գրությամբ պաստառ, ինչպես «Սպարտակ» ֆիլմի հայտնի դրվագում:
Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլասերները վերջերս սկսել էին սուլել Պիկեին, քանի որ ֆուտբոլիստը կողմ է արտահայտվել Կատալոնիայի անկախությանը եւ բազմիցս վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Մադրիդի եւ «Ռեալի» հասցեին: Նրա պատճառով Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Անգլիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումը Մադրիդից տեղափոխել էր Ալիկանտե քաղաք:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.