Կատալոնական «Բարսելոնայի» ֆանատները «Լեւանտեի» դեմ Պրիմերայի չորրորդ տուրի խաղում աջակցել են Իսպանիայի հավաքականի պաշտպան Խերարդ Պիկեին, որը որակազրկման պատճառով բաց թողեց հանդիպումը, գրում է Sport.es-ը:
Կատալոնացի երկրպագուները «Նոու Կամպ» ստադիոնի տրիբունաներում ցուցարել են «Մենք բոլորս Պիկե ենք» գրությամբ պաստառ, ինչպես «Սպարտակ» ֆիլմի հայտնի դրվագում:
Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլասերները վերջերս սկսել էին սուլել Պիկեին, քանի որ ֆուտբոլիստը կողմ է արտահայտվել Կատալոնիայի անկախությանը եւ բազմիցս վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Մադրիդի եւ «Ռեալի» հասցեին: Նրա պատճառով Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Անգլիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումը Մադրիդից տեղափոխել էր Ալիկանտե քաղաք:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:01 , 26 հոկտեմբերի
01:39 , 26 հոկտեմբերի
23:52 , 25 հոկտեմբերի
23:35 , 25 հոկտեմբերի
22:53 , 25 հոկտեմբերի
22:36 , 25 հոկտեմբերի
19:56 , 25 հոկտեմբերի 
19:18 , 25 հոկտեմբերի 
17:53 , 25 հոկտեմբերի 
17:49 , 25 հոկտեմբերի