23:18  ,  9 սեպտեմբերի, 2015

Աշխարհի առաջնություն. Մաքսիմ Մանուկյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում

Լաս Վեգասում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության վերջին քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) մեկնարկային գոտեմարտում մրցեց ռուսաստանցի Դավիթ Չակվետաձեի հետ: Ֆավորիտներից մեկի հետ պայքարում հայ ըմբիշը պարտություն կրեց: Եվրոպական խաղերի չեմպիոնն առավելության հասավ 5:3 հաշվով: Եթե Չակվետաձեն դուրս գա եզրափակիչ, Մաքսիմ Մանուկյանը սփոփիչ գոտեմարտերում կպայքարի բրոնզե մեդալին հավակնելու համար:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Լաս Վեգասում հանդես են եկել նաեւ Ռոման Ամոյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Էդուարդ Սարգսյանը (80 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (130 կգ): Միակ մեդալը նվաճել է Արթուր Ալեքսանյանը, որը երկրորդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն: Առնվազն արծաթե մեդալակիր պետք է դառնար նաեւ Միհրան Հարությունյանը, որը կիսաեզրափակիչում մրցավարական խայտառակ կողմնակալության պատճառով պարտվեց կորեացի ըմբիշին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում