00:45  ,  27 նոյեմբերի, 2026

«Ինտերը» երկարաձգեց պայմանագիրն Աուգուստոյի հետ

Ֆուտբոլի Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերը» երկարաձգեց պայմանագիրը բրազիլացի պաշտպան Կառլոս Աուգուստոյի հետ մինչեւ 2031թ․ հունիս, հաղորդում է ակումբի կայքը։

27-ամյա ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2028թ․ հունիս։

Կառլոս Աուգուստոն 2024 թվականից է հանդես գալիս «Ինտերում»։ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 10 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Կառլոս Աուգուստոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 23 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print