18:14  ,  8 սեպտեմբերի, 2015

Միհրան Հարությունյանի կիսաեզրափակիչ գոտեմարտը՝ մրցավարական անարդարության օրինակ

Լաս Վեգասում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտություն կրեց կորեացի Հանսու Ռյուից։ Սակայն վճռական եղավ մրցագորգի մրցավարի կողմնակալ մրցավարությունը։

Գոտեմարտն ավարտվեց 4:4 հաշվով: Միհրան Հարությունյանն ուներ մեկ նկատողություն ավելի, եւ նրան գրանցվեց պարտություն: Հայ ըմբիշը վերջնամասում գոտեմարտում էր վիրակապված աչքով:

Քառորդ եզրափակիչում Միհրան Հարությունյանը ոչ մի շանս չէր տվել վրացի Շմագի Բոլկվաձեին: Ժամանակից շուտ ավարտված գոտեմարտում Հարությունյանը հաղթել էր 10:1 հաշվով:

1/8 եզրափակիչի գոտեմարտում հայ մարզիկը 4:1 հաշվով առավելության էր հասել հունգարացի Տամաշ Լորինչի նկատմամբ:

1/16 եզրափակիչում Միհրան Հարությունյանը գոտեմարտել էր հույն Մատիաս Վլադիմիրոսի հետ եւ պարտության մատնել 9:0 հաշվով: Հայ ըմբիշը նույն հաշվով հաղթանակ էր տարել նաեւ առաջին գոտեմարտում: Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը Հոնդուրասի ներկայացուցիչ Ջեֆրին Բենիտոն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում