20:24  +04,  12 օգոստոսի, 2015

Համահայկական խաղեր. Մարսելի թիմը՝ հանդբոլի մրցաշարի հաղթող (ֆոտոշարք)

Երեւանի «Միկա» մարզադահլիճում կայացավ Համահայկական 6-րդ խաղերի հանդբոլի եզրափակիչ հանդիպումը Վանաձորի եւ Մարսելի թիմերի միջեւ: Շատ լարված հանդիպում ստացվեց: Հիմնական ժամանակում խաղն ավարտվեց 30:30, իսկ առաջին ավելացված ժամանակում թիմերը կրկին չպարզեցին հաղթողին՝ 34:34: Ամեն ինչ որոշեց երկրորդ ավելացված ժամանակի վերջին 20 վայրկյանին: Վանաձորի դարպասին նշանակվեց տուգանային հարված, որն էլ որոշեց խաղի ելքը՝ 38:37 Մարսելի թիմը նվաճեց գավաթը:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանի կողմից հատուկ մրցանակներ էին սահմանվել մրցաշարի լավագույն հարձակվողի եւ դարպասապահի համար: Լավագույն հարձակվող ճանաչվեց Վանաձորի հանդբոլիստ Հայկ Կարապետյանը, իսկ դարպասապահ՝ Մարսելից Գաել Ուիլիամը:

Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am Sport)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: