19:03  ,  7 օգոստոսի, 2015

Աիդա Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի մինչ 15 եւ 17  տարեկան աղջիկների եւ պատանիների առաջնություններում հերթական մեդալն է նվաճել Հայաստանի պատվիրակությունը։

Ոսկե մեդալի արժանացավ մինչեւ 15 տարեկանների 69 կգ քաշային կարգը ներկայացնող Աիդա Մանուկյանը: Նա պոկեց 81 եւ հրեց  89 կգ ու երկամարտի 170 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոնուհի: Երկրորդ տեղը երկամարտի 165 կգ արդյունքով գրավեց հունգարուհի Եվա Պակոզդին, իսկ մրցանակային եռյակը 140 կգ-ով եզրափակեց Լեհաստանի ներկայացուցիչ Կոմորովսկան, հաղորդում է  Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի պատվիրակները արդեն նվաճել են չորս ոսկե մեդալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով