19:03 7 օգոստոսի, 2015Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի մինչ 15 եւ 17 տարեկան աղջիկների եւ պատանիների առաջնություններում հերթական մեդալն է նվաճել Հայաստանի պատվիրակությունը։
Ոսկե մեդալի արժանացավ մինչեւ 15 տարեկանների 69 կգ քաշային կարգը ներկայացնող Աիդա Մանուկյանը: Նա պոկեց 81 եւ հրեց 89 կգ ու երկամարտի 170 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոնուհի: Երկրորդ տեղը երկամարտի 165 կգ արդյունքով գրավեց հունգարուհի Եվա Պակոզդին, իսկ մրցանակային եռյակը 140 կգ-ով եզրափակեց Լեհաստանի ներկայացուցիչ Կոմորովսկան, հաղորդում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի պատվիրակները արդեն նվաճել են չորս ոսկե մեդալ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.