Ավարտվեց Համահայկական 6-րդ խաղերի արցախյան փուլը: Մասնակիցները վերադարձան Հայաստան:
Օգոստոսի 6-ին կայացան Բուրջ Համուդ-Արցախ ֆուտբոլային և Արցախ-Գյումրի վոլեյբոլի հանդիպումները:
Բուրջ Համուդ - Արցախ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի, իսկ արցախցի վոլեյբոլիստները վստահ հաղթանակ տարան գյումրեցիների նկատմամբ և առաջին տեղով դուրս եկան խմբից:
Իրենց թիմակիցներից հետ չմնացին նաև ֆուտբոլիստները, ովքեր, չնայած ոչ-ոքիին, նույնպես առաջին տեղով դուրս եկան խմբից:






Օգոստոսի 7-ին Արցախի թիմերը կժամանեն Հայաստան:
Խաղից հետո մարզիկներն այցելեցին Գանձասար, լուսանկարվեցին «Մենք ենք մեր սարերը» արձանի մոտ, որից հետո ուղևորվեցին Երևան:
Շուշանիկ Հակոբյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:28 , 30 հոկտեմբերի 
22:46 , 29 հոկտեմբերի 
21:54 , 29 հոկտեմբերի
21:11 , 29 հոկտեմբերի
19:08 , 29 հոկտեմբերի 
18:10 , 29 հոկտեմբերի
17:46 , 29 հոկտեմբերի
17:34 , 29 հոկտեմբերի 
16:05 , 29 հոկտեմբերի
15:10 , 29 հոկտեմբերի