Համահայկական խաղերի մասնակիցները վերադարձան Արցախից (ֆոտոշարք)

00:53   7 օգոստոսի, 2015

Ավարտվեց Համահայկական 6-րդ խաղերի արցախյան փուլը: Մասնակիցները վերադարձան Հայաստան:

Օգոստոսի 6-ին կայացան Բուրջ Համուդ-Արցախ ֆուտբոլային և Արցախ-Գյումրի վոլեյբոլի հանդիպումները:

Բուրջ Համուդ - Արցախ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի, իսկ արցախցի վոլեյբոլիստները վստահ հաղթանակ տարան գյումրեցիների նկատմամբ և առաջին տեղով դուրս եկան խմբից:

Իրենց թիմակիցներից հետ չմնացին նաև ֆուտբոլիստները, ովքեր, չնայած ոչ-ոքիին, նույնպես առաջին տեղով դուրս եկան խմբից:

Օգոստոսի 7-ին Արցախի թիմերը կժամանեն Հայաստան:

Խաղից հետո մարզիկներն այցելեցին Գանձասար, լուսանկարվեցին «Մենք ենք մեր սարերը» արձանի մոտ, որից  հետո ուղևորվեցին Երևան:

Շուշանիկ Հակոբյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.