09:10  +04,  24 հուլիսի, 2015

Եվրոպայի առաջնություն. Հրաչյա Բաբայանը չորրորդն է

Սլովենիայի Մարիբոր քաղաքում անցկացվող գնդակային հրաձգության Եվրպայի առաջնությունում մրցելույթն է սկսել Հայաստանի ուժեղագույն հրաձիգ Հրաչյա Բաբայանը:  50մ, հրացան 3 դիրքից, 3X40 կրակոց երիտասարդների վարժությունում Հրաչ Բաբայանը խոցել է 1148 միավոր եւ 48 մարզիկների պայքարում գրավել է 6-րդ տեղը՝ դուրս գալով եզրափակիչ փուլ:

Եզրափակիչում Հրաչյա Բաբայանին հաջողվել է բարելավել դիրքերը, սակայն, շատ մոտ լինելով մեդալներին, գրավել է 4-րդ տեղը: Հրաչյա Բաբայանը Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան է, անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը, հայտնում են ՀՀՖ-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս