Կալինինգրադի «Բալթիկայի» կիսապաշտպան Իշխան Գելոյանը Onedivision.ru-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության երրորդ տուրի խորհրդանշական հավաքականում: 22-ամյա ֆուտբոլիստի մասին կայքը գրում է հետեւյալը.
«Երիտասարդ ֆուտբոլիստը դառնում է թիմի առաջատարը: Նա արդեն դարձել է գոլի հեղինակ, իսկ այս խաղում կատարեց նաեւ գոլային փոխանցում: Իշխանը չի վախենում խաղը վերցնել իր վրա, եւ հատկապես լավ է գործում է մրցակցի տուգանային հրապարակում: Նույնը նա արեց նաեւ այս խաղում, որում շրջանցեց մրցակցին եւ կատարեց այնպիսի փոխանցում, որից հետո մնում էր միայն գրավել դատարկ դարպասը»:
Հիշեցնենք, որ երրորդ տուրում «Բալթիկան» հյուրընկալվելիս 1:1 հաշվով է ավարտել «Ենիսեյի» դեմ խաղը եւ 7 միավորով բաժանում է 3-4-րդ տեղերը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի
17:10 , 2 հոկտեմբերի
17:01 , 2 հոկտեմբերի