16:09 23 հուլիսի, 2015Կալինինգրադի «Բալթիկայի» կիսապաշտպան Իշխան Գելոյանը Onedivision.ru-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության երրորդ տուրի խորհրդանշական հավաքականում: 22-ամյա ֆուտբոլիստի մասին կայքը գրում է հետեւյալը.
«Երիտասարդ ֆուտբոլիստը դառնում է թիմի առաջատարը: Նա արդեն դարձել է գոլի հեղինակ, իսկ այս խաղում կատարեց նաեւ գոլային փոխանցում: Իշխանը չի վախենում խաղը վերցնել իր վրա, եւ հատկապես լավ է գործում է մրցակցի տուգանային հրապարակում: Նույնը նա արեց նաեւ այս խաղում, որում շրջանցեց մրցակցին եւ կատարեց այնպիսի փոխանցում, որից հետո մնում էր միայն գրավել դատարկ դարպասը»:
Հիշեցնենք, որ երրորդ տուրում «Բալթիկան» հյուրընկալվելիս 1:1 հաշվով է ավարտել «Ենիսեյի» դեմ խաղը եւ 7 միավորով բաժանում է 3-4-րդ տեղերը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.