22:31  ,  22 հուլիսի, 2015

«Արարատը» հաղթանակով է ավարտում հավաքը

Կրիմսկում հավաք անցկացնող «Արարատը» վերջին ստուգողական հանդիպումն անցկացրեց: Ռուսական «Անապայի» հետ հանդիպումն ավարտվեց երեւանյան թիմի հաղթանակով` 2:1 հաշվով, հաղորդում է «Արարատի» կայքը:

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Երկրորդ խաղակեսի միջնամասում հաշիվը բացեց փոխարինման մտած Կարլո Չուեկան, իսկ մի քանի րոպե անց մրցակիցը կարողացավ խփել պատասխան գնդակը:

88-րդ րոպեին «Արարատը» հաղթանակ կորզեց փոխարինման մտած Բենիկ Հովհաննիսյանի գոլի շնորհիվ:

Հիշեցնենք, որ ռուսաստանյան հավաքի առաջին խաղում «Արարատը» պարտվել էր Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Կրասնոդարին» (0:1), իսկ երկրորդում` «Կուբան-2»-ին (2:3):

Հուլիսի 27-ին «Արարատը» կվերադառնա Երեւան, իսկ արդեն օգոստոսի 2-ին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին տուրում կընդունի «Ուլիսին»:

Կրիմսկ, ստուգողական հանդիպում

«Արարատ» - «Անապա»` 2:1

«Արարատ». Արամ Հայրապետյան, Նորայր Գրիգորյան, Ջուլիանո Խիմենես, Սուլեյման Կոնե, Գորիկ Խաչատրյան, Ումարու Կաինա (Մհեր Սահակյան), Մոյսես Օրոզկո, Զավեն Բուլուտ (Բենիկ Հովհաննիսյան), Բրայան դե լա Ֆուենտե (Կարլո Չուեկա), Գեւորգ Նռանյան, Ալեքսանդր Ռակիչ (Վահե Մարտիրոսյան):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով