22:31 22 հուլիսի, 2015Կրիմսկում հավաք անցկացնող «Արարատը» վերջին ստուգողական հանդիպումն անցկացրեց: Ռուսական «Անապայի» հետ հանդիպումն ավարտվեց երեւանյան թիմի հաղթանակով` 2:1 հաշվով, հաղորդում է «Արարատի» կայքը:
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Երկրորդ խաղակեսի միջնամասում հաշիվը բացեց փոխարինման մտած Կարլո Չուեկան, իսկ մի քանի րոպե անց մրցակիցը կարողացավ խփել պատասխան գնդակը:
88-րդ րոպեին «Արարատը» հաղթանակ կորզեց փոխարինման մտած Բենիկ Հովհաննիսյանի գոլի շնորհիվ:
Հիշեցնենք, որ ռուսաստանյան հավաքի առաջին խաղում «Արարատը» պարտվել էր Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Կրասնոդարին» (0:1), իսկ երկրորդում` «Կուբան-2»-ին (2:3):
Հուլիսի 27-ին «Արարատը» կվերադառնա Երեւան, իսկ արդեն օգոստոսի 2-ին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին տուրում կընդունի «Ուլիսին»:
Կրիմսկ, ստուգողական հանդիպում
«Արարատ» - «Անապա»` 2:1
«Արարատ». Արամ Հայրապետյան, Նորայր Գրիգորյան, Ջուլիանո Խիմենես, Սուլեյման Կոնե, Գորիկ Խաչատրյան, Ումարու Կաինա (Մհեր Սահակյան), Մոյսես Օրոզկո, Զավեն Բուլուտ (Բենիկ Հովհաննիսյան), Բրայան դե լա Ֆուենտե (Կարլո Չուեկա), Գեւորգ Նռանյան, Ալեքսանդր Ռակիչ (Վահե Մարտիրոսյան):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.