00:54  ,  21 հուլիսի, 2015

Յուրի Ուդունյանը տեղափոխվեց «Խիմիկ»

Մախաչկալայի «Անժիի» կիսապաշտպան Յուրի Ուդունյանը տեղափոխվել է Ձերժինսկի «Խիմիկ», որտեղ հանդես կգա վարձակալությամբ, հաղորդում է «Անժիի» կայքը:

Անցած մրցաշրջանում 20-ամյա Յուրի Ուդունյանը 28 հանդիպում է անցկացրել «Անժիի» երկրորդ թիմում եւ խփել է երեք գնդակ:

Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում «Խիմիկը» գրավել է 17-րդ տեղը եւ հանդես կգա երկրորդ դիվիզիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում