16:22  ,  14 հուլիսի, 2015

«Արարատի» կազմում Կրիմսկ մեկնող ֆուտբոլիստները

Երեւանի «Արարատը» հուլիսի 14-ին մեկնում է Կրիմսկ, որտեղ մինչեւ հուլիսի 27-ը հավաք կանցկացնի «Գիգանտ» մարզահամալիրում, գրում է ակումբի կայքը:

Հուլիսի 15-ին «Արարատը» ստուգողական հանդիպում կանցկացնի Ռուսաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Կրասնոդարի» հետ: Հանդիպումը կկայանա ռուսական ակումբի մարզաբազայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հուլիսի 18-ին «Արարատը» կմրցի «Կուբանի» երկրորդ թիմի հետ, իսկ հուլիսի 23-ին կանցկացնի վերջին ընկերական հանդիպումը, որում մրցակիցը դեռ հայտնի չէ:

«Արարատի» կազմում Կրիմսկ կմեկնի նաեւ ամերիկացի կիսապաշտպան Բրայան դե լա Ֆուենտեն, ով վերադարձել է եւ նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Հավաքի ընթացքում «Արարատում» փորձաշրջան կանցնի 25-ամյա բրազիլացի հարձակվող Ֆելիպե Ռաֆայել դա Սիլվան, ով նախկինում հանդես է եկել «Պարանավայի», «Գուարանի», «Պարանաիբա» եւ «Էստրելա դե Նորտե» թիմերում:

Պայմանագիր է ստորագրվել նաև կիսապաշտպան Սարգիս Կարապետյանի հետ, շարունակում է փորձաշրջան անցնել պաշտպան Հայկ Չիլինգարյանը:

«Արարատի» ուսումնամարզական հավաքին կմասնակցեն հետեւյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ. Արամ Հայրապետյան, Գեւորգ Պրազյան:

Պաշտպաններ. Նորայր Գրիգորյան, Գորիկ Խաչատրյան, Ջուլիանո Խիմենես, Սուլեյման Կոնե, Ռաֆֆի Կայա, Վահե Մարտիրոսյան, Հայկ Չիլինգարյան:

Կիսապաշտպաններ. Կարլո Չուեկա, Ումարու Կաինա, Մոյսես Օրոզկո, Մհեր Սահակյան, Ռոբերտո Կասաբելյա, Արեգ Ազատյան, Բրայան դե լա Ֆուենտե, Բենիկ Հովհաննիսյան, Զավեն Բուլուտ, Սարգիս Կարապետյան:

Հարձակվողներ. Ալեքսանդր Ռակիչ, Գեւորգ Նռանյան, Ֆելիպե Ռաֆայել դա Սիլվա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում