18:51  ,  13 հուլիսի, 2015

Հայաստանի հավաքականը 5-րդն է

Հարավային Կորեայի Կվանջու քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական 28-րդ խաղերի ծրագրով թաեքվոնդոյի թիմային մրցաշարում Հայաստանի հավաքականը (Հայկազ Սամվելյան (58կգ), Սերգեյ Վարդազարյան (68կգ), Դավիթ Վարդումյան (80կգ) եւ Դավիթ Ղեւոնդյան (87 կգ) կազմով, մարզիչ՝ Գեւորգ Դանիելյան) գրավել է 5-րդ տեղը: 

1/16 եզրափակիչում Հայաստանի թիմը 45:33 հաշվով առվելության է հասել Վենեսուելայի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակիչում 27:16 հաշվով պարտության է մատնել Մեքսիկայի թիմին։ Քառորդ երզափակիչում հայ մարզիկները 14։16 հաշվով պարտվել են Կիպրոսի թիմին եւ բավարարվել են 5-րդ տեղով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English