Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կական այս ամառ կլքի Արքայական ակումբը եւ կտեղափոխվի անգլիական Պրեմյեր լիգայի ակումբներից մեկը, գրում է The Mirror-ը։
Բրիտանական պարբերականը հղում է անում «Սան Պաուլուի» նախագահ Պաուլու դե Ժեզուզ Լոպեսին։ Կական ժամանակին հանդես է եկել բրազիլական ակումբում։
Կակայի հետ ընկերական հարաբերություններ ունեցող Լոպեսը նշել է, որ «Սան Պաուլուն» ի վիճակի չէ ձեռք բերել 30-ամյա կիսապաշտպանին։
Հիշեցնենք, որ Կական «Ռեալ» է տեղափոխվել «Միլանից» 2009-ին 54 միլիոն ֆունտ ստերլինգով, սակայն բազմաթիվ վնասվածքների պատճառով չկարողացավ դրսեւորվել Իսպանիայում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի