Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Հոլանդացի 68-ամյա մասնագետն ազգային թիմը գլխավորել էր 2014-ի օգոստոսին եւ պետք է հոլանդացիներին դուրս բերեր Եվրոպայի 2016թ. առաջնության եզրափակիչ փուլ: Նա հեռացվել է անբավարար արդյունքների պատճառով:
Գուս Հիդինկին կփոխարինի նրա օգնական Դանի Բլինդը, ով Հոլանդիայի հավաքականը պետք է գլխավորեր Եվրո-2016-ից հետո: Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրից հետո հոլանդացիներն ունեն 10 միավոր եւ A խմբում զբաղեցնում են երրորդ տեղը: Խմբի առաջատար Իսլանդիան հավաքել է 15 միավոր, իսկ Չեխիան՝ 13:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի