20:48  ,  25 հունիսի, 2015

Հայաստանի մարզիկները՝ Եվրոպական խաղերում. Դավիթ Նիկողոսյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում Հայաստանի վերջին մասնակցին:

Դավիթ Նիկողոսյան, ձյուդո, 73 կգ քաշային կարգ:

Ծնվել է 1993 թվականի օգոստոսի 18-ին: Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող: 

Դավիթ Նիկողոսյանը Եվրոպական խաղերում Հայաստանի վերջին մասնակիցն է: Նա տատամի դուրս կգա հունիսի 26-ին:

«Վերջին մասնակիցն եմ, ինչպես ասում են՝ վերջին հույսը: Լավ եմ պատրաստված, մեծ ծրագրով հավաքներ, մարզումներ ունեցանք: Հույսս մեծ է, որ կստացվի ինչ-որ բան: Շատ կարեւոր է լավ մասնակցությունը այս Խաղերում, քանի որ Բաքվում են: Մարտական եմ տրամադրված, մեծ ակնկալիքով եմ դուրս գալու տատամի:

Քանի որ վերջին մասնակիցն եմ, ամեն ինչ անելու եմ, որպեսզի հնարավորինս լավ մասնակցեմ: Տրամադրված եմ մեդալի: Նպատակս մեդալով հայրենիք վերադառնալն է:

Պարզ է՝ թշնամու երկիր ենք գնում, այդ հողի վրա ենք պայքարելու, հենց այդ պատճառով էլ ամեն ինչ պետք է անենք, որ հաղթանակած դուրս գանք այդ երկրից:

Հետեւել եմ, շատ ուրախ եմ, որ մեր մարզիկները լավ մասնակցություն ունեցան, ճիշտ է՝ միայն մեկ մեդալ ունենք, բայց ամբողջ աշխարհը տեսավ, թե որքան ուժեղ են հայերը, որքան մոտ էինք հաղթանակներին, թե ինչպիսի անարդարություններ եղան հայերի նկատմամբ, բացարձակ բացասական վերաբերմունք դահլիճներում, բայց մեր թիմը Բաքվում անտեսեց այդ ամենը եւ համառ պայքար տարավ: Շատ կցանկանամ ես էլ նման պահեր պարգեւել հայերին, ուրախության պահեր: Տեսնում եմ տիրող հոգեբանական լարված մթնոլորտը եւ հոգեբանորեն պատրաստ եմ դիմակայել այդ ճնշմանը»,- նշեց մարզիկը: 

Դավիթ Նիկողոսյանը (73կգ) պայքարի մեջ կմտնի հունիսի 26-ին:

Լուսանկարը՝ Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության մամուլի պատասխանատու Կարեն Գիլոյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով