Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Դավթյանը հաղթանակով մեկնարկեց Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ձյուդոյի մրցաշարում:
Հայ ձյուդոիստը 60 կգ քաշային կարգում պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից՝ պարտության մատնելով սլովակ Միտյազ Տրբովիչին: Քառորդ եզրափակիչում Դավթյանը կմրցի իսպանացի Ֆրանսիսկո Գարիգոսի հետ:
Հունիսի 25-ին պայքարի մեջ էր մտել նաեւ Հայաստանը ներկայացնող Ժաննա Ստանկեւիչը, ով 52 կգ քաշայինների մեկնարկային գոտեմարտում պարտվել էր բրիտանուհի Կելի Էդվարդսին:
Եվրոպական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի մարզիկներից հանդես կգա նաեւ Դավիթ Նիկողոսյանը (73կգ), ով պայքարի մեջ կմտնի հունիսի 26-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի
18:16 , 1 հոկտեմբերի