Եվրոպական խաղեր. Հովհաննես Դավթյանը մեկնարկեց հաղթանակով

13:05   25 հունիսի, 2015

Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Դավթյանը հաղթանակով մեկնարկեց Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ձյուդոյի մրցաշարում:

Հայ ձյուդոիստը 60 կգ քաշային կարգում պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից՝ պարտության մատնելով սլովակ Միտյազ Տրբովիչին: Քառորդ եզրափակիչում Դավթյանը կմրցի իսպանացի Ֆրանսիսկո Գարիգոսի հետ:

Հունիսի 25-ին պայքարի մեջ էր մտել նաեւ Հայաստանը ներկայացնող Ժաննա Ստանկեւիչը, ով 52 կգ քաշայինների մեկնարկային գոտեմարտում պարտվել էր բրիտանուհի Կելի Էդվարդսին:

Եվրոպական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի մարզիկներից հանդես կգա նաեւ Դավիթ Նիկողոսյանը (73կգ), ով պայքարի մեջ կմտնի հունիսի 26-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.