12:20  ,  25 հունիսի, 2015

Եվրոպական խաղեր. Ժաննա Ստանկեւիչի անհաջող մեկնարկը

Եվրոպական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտավ Ժաննա Ստանկեւիչը, ով պարտությամբ մեկնարկեց 52 կգ քաշային կարգում:

1/16 եզրափակիչում Ստանկեւիչը 0:1 հաշվով պարտվեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Կելի Էդվարդսին: Եթե բրիտանուհին դուրս գա եզրափակիչ, Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

Եվրոպական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի մարզիկներից հանդես են գալու նաեւ Հովհաննես Դավթյանը (60կգ) եւ Դավիթ Նիկողոսյանը (73կգ): Դավթյանը պայքարի մեջ կմտնի հունիսի 25-ին, իսկ Նիկողոսյանը՝ հունիսի 26-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում